ՖՈՏՈ. Ինչ պաշտոն կստանա նախկին նախարարը

Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ՀՀ Արտաքին գործերի նախարար (ԱԳՆ)աշխատած Զոհրաբ Մնացականյանը նոր պաշտոն կստանա։ 168․amտեղեկություններով Հայաստանի դիվանագիտական դպրոցի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանին կփոխարինի նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Զոհրաբ Մնացականյանը, չնայած պաշտոնաթողությանը, այնուամենայնիվ շարունակել է ամուր կապեր պահպանել Փաշինյանի և նրա թիմի հետ:Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը լքելուց հետո էլ Զոհրաբ Մնացականյանն աչքի էրընկնում հատկապես X սոցիալական ցանցում Փաշինյանի արտաքին քաղաքականությանն աջակցող գրառումներով։

Բացի այդ, Զոհրաբ Մնացականյանը մասնակցում էր նաև իշխանության կողմից կազմակերպվող միջազգային կոնֆերանսներին և ջերմ հարաբերություններ ունի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։