Արտակարգ դեպք՝ Երևանում. նոր կառուցվող շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում 56-ամյա Մայիս Ա.-ն իր վարած «Shacman» մակնիշի բետոնախառնիչով կողաշրջվել է:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել շինարարության աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրում կառուցվում է 3 բազմաբնակարան բնակելի շենք:

Latest

Արտակարգ դեպք՝ Երևանում. նոր կառուցվող շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանի նոր տեսանյութը
Ալեքսիս Օհանյանը Տիգրան Մեծի ժամանակաշրջանի մետաղադրամ է ցույց է տվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս է Սոնա Ռուբենյանը նշել դստեր 2-ամյակը
ՖՈՏՈ․ Լոնդոնում հանդիպել են աշխարհի ամենաբարձրահասակ և ամենակարճահասակ կանայք
Վախենում ես՝ մի արա. Ռոմանոս Պետրոսյանի գրառումը
Որքա՞ն գումար է ծախսում Թիկնիզյանը մեկ ամսում
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա. հայտնի է օրը
Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»