«Մեր ընտանիքում իրար հետևից մեծ կորուստներ ունեցանք: Երիտասարդ մահերը մեզ համար շատ ցավալի են եղել: Իմ 2 քեռիների մահը իրար հետևից, հետո հայրիկիս մահը: Դրանից առաջ հայրիկիս ու մայրիկիս հարաբերությունները, մայրս միշտ կռիվ է տվել, պայքարել ընտանիքի համար: Նրանց մեջ շատ կոնֆլիկտներ են եղել, բայց դրա կողքին մեծ սեր է եղել: Կռվում էին, բայց իրար գրկում, նստում: Մենք ամբողջ կյանքում դա ենք տեսել:
Հայրս քրեական աշխարհի հետ է կապ ունեցել, բայց ինձ միշտ ազատ է թողել: Երբեք ոչ մի սահմանափակում չի դրել: Դեպք է եղել, որ ես գիշերը 4-5-ին նկարահանումից վերադարձել եմ, հայրս միայն մորս հարցրել է՝ նորմա՞լ է ամեն ինչ: Երբեք չի զանգել, ասել՝ ո՞ւր ես գիշերվա ժամը 5-ին»,- LIFEROOM հաղորդման շրջանակներում անկեղծացել է դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը:
Աղբյուրը՝ tert.am/life