Սոնա Ռուբենյանի դուստրը՝ Մարին, երեկ՝ նոյեմբերի 21-ին, դարձել է 2 տարեկան։ Այս առթիվ Սոնա Ռուբենյանը մանկական խնջույք էր կազմակերպել դստեր համար, որին ներկա են եղել ինչպես նրա հայտնի, այնպես էլ ոչ հայտնի ընկերներից շատերը։
Փոքրիկ Մարիի խնջույքը կազմակերպվել էր ծովային տրամադրությամբ։ Սրահը զարդարված է եղել նավակներով, փրփուրներով ու կապույտ լույսերով։
«Իմ արեգակի ծնունդն է այսօր»,-տոնական տեսանյութը մակագրել է նա։