style.news.am-ը գրում է․ Ժպիտ, հույզեր, արցունքներ․ հենց այսպիսի էմոցիաներ թողեց հանդիսատեսի աչքերում ու սրտերում ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինոն», որի պրեմիերան կայացավ երեկ՝ նոյեմբերի 20-ին, Կինոմոսկվայում։ Ֆիլմի սցենարի հեղինակն Անահիտ Մխիթարյանն է, ռեժիսորի հետ նրանք սյուժեի շուրջ աշխատել են մոտ 3 տարի։ Ֆիլմի հիմքում ընկած է երազելու, հրաշքներին հավատալու ու երբեմն սեփական երազանքը հանուն ընդհանուր շահերի ու երջանկության «նվիրաբերելու» գաղափարը։
Երբեք, երբեք մի դադարեք երազել՝ հենց այս հաղորդագրությունն են տարածում ֆիլմի հերոսները, որոնց երազանքներն իրականանում են ամենաանհավանական պահերին:
Ֆիլմի գլխավոր հերոսուհին Եվան է, որն ունի մեծ երազանք՝ նկարահանվելու ֆիլմում։ Եթե Եվան չիրականացնի այդ երազանքը, դասարանցիները կշարունակեն ծաղրել նրան։ Բայց դա կարող է տեղի ունենալ միայն հրաշքով՝ եթե մեկ տուփի մեջ հավաքվեն ամանօրյա 7 կախարդական խաղալիքները։ Դրանցից յուրաքանչյուրը գտնվում էր Հայասատանի որեւիցե քաղաքում, եւ Եվան իր մտերիմ ընկերոջ հետ ուղեւորվում է դրանք գտնելու։ Ճանապարհին երեխաները հանդիպում են տարբեր մարդկանց, որոնցից շատերը փորձում են օգնել նրանց, ոմանք էլ՝ խանգարել։ Կհաջողվի՞ Եվային իրագործել իր երազանքը… Սա հանդիսատեսը կբացահայտի արդեն ֆիլմի ամենավերջում, բայց այն, որ չի կարողանա զսպել արցունքները, միանշանակ փաստ է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում