Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի բազմահարկ շենքերի բակերի բնակիչներից, ովքեր իրենց վրդովմունքն են հայտնում, որ երկար տարիներ է՝ քաղաքի մի ամբողջ թաղամաս ողողված է կեղտաջրերով ու տարածքում տիրում է հակասանիտարական վիճակ և գարշահոտություն։
Այսօր՝ նոյեբերի 23-ին, ֆոտոլրագրողի հետ զրուցյում բնակիչներն ասում էին. «Էս անտեր իրավիճակը երկար ու ձիգ տարիների պատմություն ունի: Դիմել ենք Կոտայքի նախկին մարզպետին, Բյուրեղավանի ներկայիս քաղաքապետին, «Վեոլիա ջրին», բայց բոլորի խոստումները, թե խնդիրը կլուծվի, դատարկ խոստումներ են: Չգիտենք՝ էլ որ կառույցին դիմենք:
Ավտոտնակների տակով անցնող կոյուղատարերի խցանման պատճառով կեղտաջրերը քանի տարի է՝ անխնա հոսում են ու դրա մասին պատկան մարմիններին տեղեկացրել ենք, ամեն անգամ խոստանում են, որ պրոբլեմը «կապիտալնի» կլուծեն, սակայն այդ ամենը մնացել է օդում կախված:
«Վեոլիա ջուրը» 2-3 անգամ եկել է, փչել մաքրել է, սակայն դրանով հարցը չի լուծվում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։