«Ես որոշում կայացրել եմ». Աղազարյանը՝ Փաշինյանի խնդրանքի մասին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ ի պատասխան հարցի, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Աղազարյանին ևս խնդրել է մանդատը վայր դնել, դեռ շարունակելո՞ւ է պայքարել:

«Ես որոշում կայացրել եմ, սակայն այն կհրապարակեմ երկուշաբթի օրը` ժամը 18:00-ին»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ երեկ Հանրայինի եթերում Փաշինյանը հայտարարել էր, որ խնդրանքով դիմել է ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին՝ մանդատները վայր դնել:

Նարեկ Զեյնալյանն արդեն իսկ մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել, ԱԺ նախագահը հայտարարություն էր տարածել Զեյնալյանի՝ մանդատը վայր դնելու դիմումի վերաբերյալ:

Latest

Բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինն էլ կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
«Տիտանիկ»-ից ավելի քան 700 մարդու կյանք փրկած նավապետի ժամացույցը վաճառվել է ռեկորդային գնով
Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած
«Ես որոշում կայացրել եմ». Աղազարյանը՝ Փաշինյանի խնդրանքի մասին
Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել
Արտակարգ դեպք՝ Երևանում. նոր կառուցվող շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյանի նոր տեսանյութը
Ալեքսիս Օհանյանը Տիգրան Մեծի ժամանակաշրջանի մետաղադրամ է ցույց է տվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս է Սոնա Ռուբենյանը նշել դստեր 2-ամյակը