Ինչու՞ Իրինա Զախարովան Հայաստանը չի ներկայացնի «Միսս Տիեզերք»-ին․ նոր մանրամասներ

Հեղինակավոր «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի կազմակերպիչները հայտարարություն են տարածել նրա վերաբերյալ, թե ինչու «Միսս Տիեզերք Հայաստան» ընտրված Իրինա Զախարովան (ազգությամբ ռուս) չի կարող մասնակցել նոյեմբերի 16-ին Մեխիկոյում անցկացվելիք «Միսս Տիեզերք 2024»-ին։

Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտարարության համաձայն՝  մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում որոշվել է, որ Զախարովան չի բավարարում «Միսս Տիեզերք» մրցույթի նախնական լիցենզիայի պայմանագրի 8.02 կետով նախատեսված պահանջները: Դրանց համաձայն՝ մասնակիցը պետք է ունենա վավերական անձնագիր, որը տրված է այն երկրի կողմից, որը նա ներկայացնում է մրցույթում:

«Ներքին հետաքննությունը հաստատել է, որ ներկայիս տիտղոսակիրը Հայաստանում չի ծնվել, կյանքի մեծ մասը չի բնակվել Հայաստանում և երկքաղաքացիություն չունի։ Հետևաբար, նա իրավունք չունի մասնակցելու Մեքսիկայում կայանալիք «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլին:  Այնուամենայնիվ, ներառականության և արդարության մեր արժեքներին համահունչ՝ Կազմակերպությունը որոշել է «Միսս Տիեզերք Հայաստան» տիտղոսը շնորհել եզրափակիչ փուլ անցած թեկնածուներից մեկին», – ասվում է հայտարարության մեջ:

Մրցույթի կազմակերպիչները հայաստանյան գործընկերներին կոչ են արել անհապաղ ընտրել նոր տիտղոսակրին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Միսս Տիեզերք Հայաստան» ընտրված Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին ընտանեկան հարցերի պատճառով:

Latest

Արմավիրում բախվել են «Volkswagen Tuareg»-ն ու մարդատար «ԳԱԶել»-ը․ կան վիրավորներ
Ինչու՞ Իրինա Զախարովան Հայաստանը չի ներկայացնի «Միսս Տիեզերք»-ին․ նոր մանրամասներ
Արարատ լեռն ամբողջությամբ պատվել է ձյունով
Բաքվում կյանքից զրկել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանին ու նրա կնոջը
Բելառուսցի Վլադիմիր Բալանդինը Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել, նա չի արտահանձնվի Բելառուսին
Նիկոլ Փաշինյանը Կազան կմեկնի վաղն առավոտյան․ աղբյուր
Եղիշե Մելիքյանը նշել է, թե որ դեպքում կգլխավորի Հայաստանի հավաքականը
ՖՈՏՈ․ Քաղաքացիների վերաբերմունքը՝ Ալեն Սիմոնյանի ոչ պատշաճ վարքագծին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Honda»-ն ու «Mercedes»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր