ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վեճ, դանակահարություն՝ Երևանի ավտոլվացման կետում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրաչյա Քոչար փողոցում գործող ավտոլվացման կետում քաղաքացու են դանակահարել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր՝ «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվում, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կրծքավանդակի աջ կեսի կտրած, ծակած արյունահոսող վերք» ախտորոշմամբ բժիշկների թիվ 11 խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բաժնի պետի և օպերատիվ գծով տեղակալի գլխավորությամբ մեկնում են հիվանդանոց, որտեղ բժիշկները հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում ու մինչ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Գրիշա Բ․-ն է։

Ոստիկանները այնուհետեև մեկնում են նշված ավտոլվացման կետ, որտեղ պարզվում է, որ այդ վայրում միմյանց հետ վիճաբանել և փոխադարձ հարվածներ են հասցրել ավտոլվացման կետի ավտոլվացող ոմն Սուրենն ու Գրիշա Բ․-ն, որի ընթացքում Սուրենը սենյակից վերցրել է դանակը և հարվածել Գրիշա Բ․-ին։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հովհանես Պողոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արտյոմ Համզոյանի և Արսեն Պողոսյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկաններն ու քննիչները պարզել են ոմն Սուրենի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Սուրեն Հ․-ն է։Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ Սուրեն Հ․-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Ավտոլվացման կետում էլ հայտնաբերվել են արնանման հետքեր, բազմոցի արանքում դանակ, սակայն պարզվում է՝ արդյոք նշված դանակով է հարվածել Սուրեն Հ․-ն, իսկ վիճաբանությունն ու դանակահարությունը տեսանկարահանվել է տեսախցիկի կողմից։

Latest

Ուռած ես եղել, դիտավորյալ էս վառել. տուժողի հայրը ձեռքի իրը նետեց Եղիշեի վրա
Հայկ Սարգսյանը 2018թ-ից օլիգարխ դառնալու հավակնություններ ուներ, ապօրինի պետհամարանիշներով է շրջել. Փաշինյանի կոշտ արձագանքը` Հայկ Սարգսյանի մասին
Իրավապահները զբաղվում են. Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Սարգսյանի աղմկահարույց հայտարարությունների մասին
հուլիսի 23-ից երթևեկության փոփոխություն՝ Սայաթ-Նովա պողոտայում
Մելիքգյուղում 25 և 20-ամյա եղբայրները գրտնակnվ uպանել են իրենց մորը. մանրամասները
Գների նոր ցանկ. 0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի
11-ամյա Եվայի «Տատիկ-պապիկ»-ի նկարը, որը դպրոցի տնօրենը հեռացրել էր տաղավարից, գնվել է 1800 դոլարով
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Սուրենյան
VIDEO. Ծառուկյանի ձեռնաշղթաները քիչ էր մնում ընկնեին ձեռքից