Եղիշե Մելիքյանը նշել է, թե որ դեպքում կգլխավորի Հայաստանի հավաքականը

Sport.ua-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկվում է Ուկրաինայի երկրպագուներին որպես ֆուտբոլիստ, ապա նաև որպես մարզիչ հայտնի Եղիշե Մելիքյանը: Նախորդ տասնամյակի երկրորդ կեսին և այս տասնամյակի սկզբում 45-ամյա մասնագետը գլխավորում էր Կամենսկի «Ստալը» և «Լվովը», իսկ վերջին տարիներին ղեկավարում է Երևանի «Փյունիկը»:

Հայ մասնագետը պատասխանել է Sport.ua-ի լրագրողի հարցերին՝ կապված Հայաստանի հավաքականը գլխավորելու հետ։

– Ճի՞շտ է, որ Դուք համարվում եք Հայաստանի հավաքականի ղեկավարի թեկնածուներից մեկը:

– Սա շատ նուրբ հարց է: Չեմ ցանկանում մեկնաբանել, բայց կասեմ մի քանի խոսք: Արդեն մի քանի տարի է, ինչ «Փյունիկ» ՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև կոնֆլիկտ կա: Սկզբից ի վեր ես պաշտպանում եմ ակումբի նախագահին, որտեղ աշխատում եմ:

Ես պայքարում եմ նրա համար՝ թե՛ ֆուտբոլի դաշտում, թե՛ դրանից դուրս: Կարծում եմ՝ այս փաստը կխանգարի ինձ գլխավորել Հայաստանի հավաքականը: Մեր ֆեդերացիայում աշխատում են շատ հավակնոտ մարդիկ, որոնց համար արդյունքը կարևոր չէ այնքան, որքան անձնական իմիջը: Համոզված եմ, որ նրանք հասկանում են, որ ես իսկապես կարող եմ օգնել ազգային հավաքականին, բայց այդ պատճառներով չեն գնա այդ քայլին:

– Իսկ եթե ենթադրենք, որ ֆուտբոլային հասարակությունը՝ մասնավորապես Հայաստանի երկրպագուները և անկախ լրատվամիջոցները, միասնական կարծիք կհայտնեն, որ ցանկանում են հենց Ձեզ տեսնել հավաքականի ղեկավարի պաշտոնում, ապա այդ քայլը Ձեր կողմից հնարավո՞ր է:

– Եթե հասարակությունը իսկապես դա ցանկանա և այդ մասին հայտնի, միայն այդ դեպքում պատրաստ եմ համապատասխան քայլեր կատարել: Ինձ համար շատ կարևոր է երկրպագուների կարծիքը և ակումբի նախագահի կարծիքը: Վեճը շատ լուրջ է:

– Իսկ ի՞նչն է այդ վեճի պատճառը։

– Չեմ ցանկանում դրա մասին խոսել: Միայն կասեմ, որ այն այնքան լուրջ է, որ «Փյունիկը» 99 տոկոս հավանականությամբ պատրաստ է դուրս գալ առաջնությունից:

Latest

Ինչու՞ Իրինա Զախարովան Հայաստանը չի ներկայացնի «Միսս Տիեզերք»-ին․ նոր մանրամասներ
Արարատ լեռն ամբողջությամբ պատվել է ձյունով
Բաքվում կյանքից զրկել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանին ու նրա կնոջը
Բելառուսցի Վլադիմիր Բալանդինը Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել, նա չի արտահանձնվի Բելառուսին
Նիկոլ Փաշինյանը Կազան կմեկնի վաղն առավոտյան․ աղբյուր
Եղիշե Մելիքյանը նշել է, թե որ դեպքում կգլխավորի Հայաստանի հավաքականը
ՖՈՏՈ․ Քաղաքացիների վերաբերմունքը՝ Ալեն Սիմոնյանի ոչ պատշաճ վարքագծին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Honda»-ն ու «Mercedes»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստորագրվել է «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու հուշագիր. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել