Բելառուսցի Վլադիմիր Բալանդինը Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել, նա չի արտահանձնվի Բելառուսին

2024թ․-ի հոկտեմբերի 22-ին ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը որոշում է կայացրել Վլադիմիր Բալանդինին փախստականի կարգավիճակ տրամադրելու մասին. այս մասին հայտնում են ՀՔԱՎ գրասենյակից։

ՀՔԱՎ գրասենյակը և Կազմակերպության Իրավաբանական բաժնի համակարգող Անի Չատինյանը ավելի քան 8 ամիս զբաղվել են Բալանդինի իրավունքների պաշտպանությամբ՝ կանխելու վերջինիս արտահանձնումը Բելառուսի Հանրապետությանը։ Վ․Բալանդինը այլևս արտահանձնման վտանգի տակ չէ, քանի որ ՀՀ-ում ունի փախստականի կարգավիճակ և կոնվենցիոն նորմով արգելվում է նրա արտահանձնումը։

Հիշեցնենք, որ Վ․Բալանդինի նկատմամբ Բելառուսում հարուցվել է քրեական հետապնդում՝ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի հատկանիշներով։ Քրեական գործը հարուցվել է, քանի որ Վ․Բալանդինը մասնակցել էր անհնազանդության ակցիաներին՝ իրացնելով արտահայտվելու ազատության իր իրավունքը։ Վ․Բալանդինը Հայաստանում անազատության մեջ էր 2024 թ․ մարտի 10-ից։

Latest

Ինչու՞ Իրինա Զախարովան Հայաստանը չի ներկայացնի «Միսս Տիեզերք»-ին․ նոր մանրամասներ
Արարատ լեռն ամբողջությամբ պատվել է ձյունով
Բաքվում կյանքից զրկել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանին ու նրա կնոջը
Բելառուսցի Վլադիմիր Բալանդինը Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել, նա չի արտահանձնվի Բելառուսին
Նիկոլ Փաշինյանը Կազան կմեկնի վաղն առավոտյան․ աղբյուր
Եղիշե Մելիքյանը նշել է, թե որ դեպքում կգլխավորի Հայաստանի հավաքականը
ՖՈՏՈ․ Քաղաքացիների վերաբերմունքը՝ Ալեն Սիմոնյանի ոչ պատշաճ վարքագծին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Honda»-ն ու «Mercedes»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստորագրվել է «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու հուշագիր. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել