Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Honda»-ն ու «Mercedes»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհի սկզբնամասում, կամուրջի վրա բախվել են «Honda» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով «Mercedes»-ը կողաշրջվել է։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի պարեկ Արև Փիլոյանն ու կրտսեր պարեկ Նիկոլայ Կաղյանը սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի բաժնի գլխավորությամբ։Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Latest

Ինչու՞ Իրինա Զախարովան Հայաստանը չի ներկայացնի «Միսս Տիեզերք»-ին․ նոր մանրամասներ
Արարատ լեռն ամբողջությամբ պատվել է ձյունով
Բաքվում կյանքից զրկել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանին ու նրա կնոջը
Բելառուսցի Վլադիմիր Բալանդինը Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել, նա չի արտահանձնվի Բելառուսին
Նիկոլ Փաշինյանը Կազան կմեկնի վաղն առավոտյան․ աղբյուր
Եղիշե Մելիքյանը նշել է, թե որ դեպքում կգլխավորի Հայաստանի հավաքականը
ՖՈՏՈ․ Քաղաքացիների վերաբերմունքը՝ Ալեն Սիմոնյանի ոչ պատշաճ վարքագծին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Honda»-ն ու «Mercedes»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստորագրվել է «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու հուշագիր. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել