Հեղինակավոր «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթի կազմակերպիչները հայտարարություն են տարածել նրա վերաբերյալ, թե ինչու «Միսս Տիեզերք Հայաստան» ընտրված Իրինա Զախարովան (ազգությամբ ռուս) չի կարող մասնակցել նոյեմբերի 16-ին Մեխիկոյում անցկացվելիք «Միսս Տիեզերք 2024»-ին։
«Ներքին հետաքննությունը հաստատել է, որ ներկայիս տիտղոսակիրը Հայաստանում չի ծնվել, կյանքի մեծ մասը չի բնակվել Հայաստանում և երկքաղաքացիություն չունի։ Հետևաբար, նա իրավունք չունի մասնակցելու Մեքսիկայում կայանալիք «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչ փուլին: Այնուամենայնիվ, ներառականության և արդարության մեր արժեքներին համահունչ՝ Կազմակերպությունը որոշել է «Միսս Տիեզերք Հայաստան» տիտղոսը շնորհել եզրափակիչ փուլ անցած թեկնածուներից մեկին», – ասվում է հայտարարության մեջ:
Մրցույթի կազմակերպիչները հայաստանյան գործընկերներին կոչ են արել անհապաղ ընտրել նոր տիտղոսակրին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Միսս Տիեզերք Հայաստան» ընտրված Իրինա Զախարովան չի կարողանա մասնակցել «Միսս Տիեզերք» մրցույթին ընտանեկան հարցերի պատճառով: