Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել է 2 «Mercedes». կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվ են գործել «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձոր թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի գլխավոորությամբ:Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը:

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Latest

Ինչու՞ Իրինա Զախարովան Հայաստանը չի ներկայացնի «Միսս Տիեզերք»-ին․ նոր մանրամասներ
Արարատ լեռն ամբողջությամբ պատվել է ձյունով
Բաքվում կյանքից զրկել են Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանին ու նրա կնոջը
Բելառուսցի Վլադիմիր Բալանդինը Հայաստանում փախստականի կարգավիճակ է ստացել, նա չի արտահանձնվի Բելառուսին
Նիկոլ Փաշինյանը Կազան կմեկնի վաղն առավոտյան․ աղբյուր
Եղիշե Մելիքյանը նշել է, թե որ դեպքում կգլխավորի Հայաստանի հավաքականը
ՖՈՏՈ․ Քաղաքացիների վերաբերմունքը՝ Ալեն Սիմոնյանի ոչ պատշաճ վարքագծին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Honda»-ն ու «Mercedes»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավոր
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ստորագրվել է «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու հուշագիր. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել