Շուշաննա Թովմասյանը ցուցադրել է դստերը՝ Սուրբ Ծննդյան ջերմ ֆոտոշարքում

Ամերիկաբնակ դերասանուհի Շուշաննա Թովմասյանն առաջին անգամ հետևորդներին ցուցադրել է դստերը՝ Էտնային։ Դերասանուհին Սուրբ Ծննդյան ֆոտոշարք է ներկայացրել Instagram-ում փոքրիկի մասնակցությամբ, որը գեղեցիկ հանդերձանքով ժպտում է տեսախցիկին՝ տոնական դեկորների ֆոնին։

«Կյանքը մի պահ կանգ առավ… որ ես սովորեմ ամենակարևոր դերը՝ լինել մայր:

Ահա նա՝ իմ սրտի մի կտորը, իմ խաղաղությունը, իմ սերը՝ Էտնա:

Սիրելի ընկերներ և հետևորդներ, շնորհակալ եմ, որ այս ընթացքում ինձ հետ էիք։

Թող գալիք տարին բացի նոր դռներ, բերի նոր ձեռքբերումներ, մեծ երջանկություններ և հաջողություններ։

Թող յուրաքանչյուր օր լինի լույսով, սիրով ու օրհնությամբ լի»,-հրապարակումը մակագրել է Շուշաննան։

Հավելենք, որ Էտնան լույս աշխարհ է եկել 2025 թ-ի ապրիլի 26-ին։

Շուշաննան ու ամուսինը՝ Վահե Սայանը, ունեն նաև երկու որդի։

Latest

Մեքենայից կապված պարանով քաշել-պոկել են բանկոմատը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սևանի ափին հողին է հավասարեցնում Հակոբջանյանի շքեղ առանձնատան մի մասը, որտեղ խնջույքներ էր անում Գնել Սանոսյանը
Շուշաննա Թովմասյանը ցուցադրել է դստերը՝ Սուրբ Ծննդյան ջերմ ֆոտոշարքում
Ինչպես է Գոհար Ավետիսյանը կեսգիշերին անակնկալ շնորհավորում մայրիկի տարեդարձը (տեսանյութ)
Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն»․ ՔԿ (տեսանյութ)
«Մենք Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի»․ Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական բենզինի երկրորդ շահառուն Սամվել Ալեքսանյանն է․ ՄԱՆՐԱՄՍՆԵՐ
Կալանավորվել էին օրենքով գողեր «Աֆո» մականվամբ հայտնի՝ Ռ.Պ.-ն, «Մասիվցի Ժիրո» մականվամբ հայտնի՝ Պ.Գ.-ն, «Արտաշատցի Կիկոս» մականվամբ հայտնի՝ Գ.Հ.-ն. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Շոու չանելու ցանկությու՞ն, թե՞ անձնական հարցեր․ ինչու Մելիքյանների ընտանիքը սոցիալական հարթակներում չշնորհավորեց Էլիզի 20-ամյակը