ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա 2025 թվականի դեկտեմբերի 12-ին հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Առգրավվել են հափշտակությունների չափերի վերաբերյալ կազմված թվային հաշվետվություններ, կազմակերպության անդամների դերաբաշխման աղյուսակներ, ինչպես նաև հարյուրավոր կրիպտոդրամապանակների գաղտնաբառեր, հաշիվներ և փոխանցումների մանրամասներ:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ հանցավոր կազմակերպության ղեկավարների և անդամների ինքնությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
