Ամերիկաբնակ դերասանուհի Շուշաննա Թովմասյանն առաջին անգամ հետևորդներին ցուցադրել է դստերը՝ Էտնային։ Դերասանուհին Սուրբ Ծննդյան ֆոտոշարք է ներկայացրել Instagram-ում փոքրիկի մասնակցությամբ, որը գեղեցիկ հանդերձանքով ժպտում է տեսախցիկին՝ տոնական դեկորների ֆոնին։
«Կյանքը մի պահ կանգ առավ… որ ես սովորեմ ամենակարևոր դերը՝ լինել մայր:
Ահա նա՝ իմ սրտի մի կտորը, իմ խաղաղությունը, իմ սերը՝ Էտնա:
Սիրելի ընկերներ և հետևորդներ, շնորհակալ եմ, որ այս ընթացքում ինձ հետ էիք։
Թող գալիք տարին բացի նոր դռներ, բերի նոր ձեռքբերումներ, մեծ երջանկություններ և հաջողություններ։

Թող յուրաքանչյուր օր լինի լույսով, սիրով ու օրհնությամբ լի»,-հրապարակումը մակագրել է Շուշաննան։

Հավելենք, որ Էտնան լույս աշխարհ է եկել 2025 թ-ի ապրիլի 26-ին։
Շուշաննան ու ամուսինը՝ Վահե Սայանը, ունեն նաև երկու որդի։
