Սանր, մազակալ, մոմ, շարֆ, ստիկեռ․․․ այսպիսի «անակնկալ» էր սպասվում «Պռեգոմեշ»-ի ադվենտ կալենդարի գնորդներին։
«Պռեգոմեշ»-ի հավատարիմ հաճախորդները կամ պարզապես բրենդի անունի հետևից գնացողները (նրանք բավականին շատ են) շտապել էին ձեռք բերել ադվենտ կալենդարը՝ իրենց համար կամ՝ նվիրելու նպատակով։
Սոցիալական հարթակներում տարածվող unboxing-ներից հետո պարզ դարձավ, որ շքեղ տուփը բացելուց հետո գնորդներից շատերն են հիասթափություն ապրել։ Ինչպես միշտ, վաճառվել է փաթեթավորումը, ոչ թե արտադրանքը, ձևը և ոչ՝ բովանդակությունը։
10 դարակներում որպես նվեր տեղադրված են եղել, սանր, մազակալ, տոնածառի խաղալիք, մոմ, ստիկեռ, որոնց արտադրությամբ, ի դեպ «Պռեգոմեշ»-ը չի զբաղվում։ Մյուս դարակներում եղել են ականջօղեր, մատանի, թևնոց, նվեր-քարտեր։ Պետք է նշել նաև, որ հատուկենտ ներկայացված զարդերը «Պռեգոմեշ»-ի ամենապահանջված կամ ամենաթանկ զարդերի նմուշներից չեն։
Համացանցում բողոքի բավականին մեծ ալիք է բարձրացել։ Շատերն են նշում, որ գինն ու պարունակությունը, մեղմ ասած, չեն համապատասխանում իրար։ Դժգոհ են գնորդները, ուրախ են նրանք, ովքեր ձեռք չեն բերել ադվենտ կալենդարը։
Սիրուշոն էլ որոշել է լռություն չպահպանել և արձագանքել է մեկնաբանություններին ու դժգոհություններին՝ խոստանալով, այսպես ասած, օպտիմալ լուծում առաջարկել գնորդներին՝ հանդես գալով պարզաբանմամբ։
