Հարազատ որդու կողմից սպանված ծնողներն են․ ինչ են պատմում հարևանները

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ՆՅՈՒԹԻ ՎԵՐՋՈՒՄ
NEWS.am-ը գրում է․ «Գյումրիում այսօր հարազատ հորն ու մորը սպանած քաղաքացին ապրում էր հոր և մոր հետ։

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ հոր անունը Սայադ է, մոր անունը՝ Նազելի։ Մայրը բժշկուհի էր, նաւ այդ տարածքն էր սպասարկում։

«Շատ շնորհքով մարդիկ էին, լավ հարևաններ, որեւէ վատ բան չենք տեսել այսքան ժամանակ։ Նարեկն էլ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ։ Մեկ–մեկ նկատել ենք, որ գոռգոռար, բայց նման բան չէինք սպասի»,– մեզ հետ զրույցում նշեցին հարևանները։

Հարցին՝ արդյոք ձայներ չեն լսել, հարևանները բացասական պատասխան տվեցին. «Առավոտյան լսել ենք, վազելով եկել ենք ու տեսել, որ սպանված ընկած են տանը»։

Այս պահին քննիչները դեռեւս աշխատանքներ են իրականացնում տան ներսում։ Փասդտացի դիակները դեռ ներսում են, չեն տեղափոխել։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10․10-ի սահմաններում, 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում բնակարանի դուռը փակ է և հարազատները չեն արձագանքում։

Փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները։

Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․-ին, որի արդյունքում նրանք մահացել են։

Տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Shamshyan.com–ը այս դեպքի մասին հայտնել է, որ որդին հաշվառված է հոգեբուժական կենտրոններից մեկում։ Ըստ հարևանների, 7 տարի առաջ էլ է Նարեկը սպանության փորձ արել իր ծնողների նկատմամբ»։

Latest

Հարազատ ծնողներին հենց տանը կյանքից զրկած Նարեկը տարիներ առաջ էլ փորձել էր հրկիզելով սպանել նրանց․ նոր մանրամասներ՝ սարսափազդու միջադեպից
Հարազատ որդու կողմից սպանված ծնողներն են․ ինչ են պատմում հարևանները
Տիգրան Հարությունյանն ու կինը պարզել են 2-րդ երեխայի սեռը
Գյումրիում հոգեբուժական կենտրոնում հաշվառված 37-ամյա որդին սպшնել է ծնողներին
Տեխնիկական միջnցների կիրառմամբ կստnւգվի՝ վարnրդը թմրանյnւթ օգտագnրծել է, թե nչ. «Փաստ»
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զգուշացեք նման ստահակներից, ովքեր վայրկյանների ընթացքում կարող են թալանել ձեզ
Թեստ․ աղջիկներից մեկը կպատմի, թե nրքան արտասnվnր եք Դnւք և երբ կիրականանա Ձեր ցանկnւթյnւնը
Այս պարզ հնարքը կկրճատի քn էլեկտրաէներգիայի ծախսը և կխնայի ընտանեկան բյnւջեն
Կանացի 4 հնարքներ, որոնք կհիացնեն ցանկացած տղամարդու