UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն այս օրերին գտնվում է Հայաստանում։ Հայտնում է Armsport.am-ը։
29-ամյա մարտիկը Instagram-ի Story-ներում կիսվել է Ջերմուկի տեսարժան վայրերից նկարահանված տեսանյութերով։ Ծառուկյանին ուղեկցել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը։

