Ադրբեջանական բենզինի երկրորդ շահառուն Սամվել Ալեքսանյանն է․ ՄԱՆՐԱՄՍՆԵՐ

Ադրբեջանից Հայաստան մատակարարված բենզինի երկրորդ գնորդը գործարար Սամվել Ալեքսանյանն է։ Պետեկամուտների կոմիտեից հաստատել են՝ Ադրբեջանից բենզին ներկրած երկրորդ ընկերությունը Shisha World-ն է։ Այս ընկերության 100 տոկոս բաժնետերը, ըստ e-register.am-ի, Սամվել Մկրտչյանն է։ Լրատվամիջոցները գրում են, որ 24-ամյա Մկրտչյանը գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբորորդին է։ Ի դեպ, համաձայն ընտրողների ռեգիստրի՝ Մկրտչյանը հաշվառված է Հյուսիսային պողոտա 6-րդ շենքի 37-րդ բնակարանում՝ նույն հասցեում, որտեղ գրանցում ունի նաև Ալեքսանյանի որդիներից Գրիգոր Ալեքսանյանը։

Ադրբեջանական բենզինը միակ ապրանքը չէ, որ Ալեքսանյանը գնում է։ Ավելի վաղ նրան պատկանող «Բաղրամյան» ընկերությունը Ադրբեջանի տարածքով ցորեն էր մատակարարել։ Այդ ցորենի և դրա որակի շուրջ խոսակցությունները մինչ այս պահը չեն մարում։ Փաստն այն է, որ խոշոր բիզնեսի որոշ ներկայացուցիչներ, կարծես, ֆինանսական օգուտները նախընտրում են ազգային արժանապատվությունից, դեմ չեն առևտուր անել ադրբեջանցիների հետ՝ վտանգելով սեփական երկիրը։ Ի դեպ, Ադրբեջանից բենզին ներկրած մյուս ընկերությունն էլ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Մեգա Թրեյդ» ընկերությունն է։

Սուքիասյանը երբեք էլ դեմ չի եղել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առևտրին, մինչդեռ Ալեքսանյանը նման հայտարարություններով աչքի չի ընկել։ Փոխարենը «մարդը» ակտիվորեն առևտուր է անում ադրբեջանցիների հետ, գործարքներ կնքում, պայմանագրեր ստորագրում, կապիտալ դիզում։ Հանրությունն էլ իրեն պատեպատ է զարկում՝ մոռանալով, որ դրա դեմ պայքարի արդյունավետ գործիք կա՝ բոյկոտը։

Սուրեն Մարտիրոսյան

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սևանի ափին հողին է հավասարեցնում Հակոբջանյանի շքեղ առանձնատան մի մասը, որտեղ խնջույքներ էր անում Գնել Սանոսյանը
Շուշաննա Թովմասյանը ցուցադրել է դստերը՝ Սուրբ Ծննդյան ջերմ ֆոտոշարքում
Ինչպես է Գոհար Ավետիսյանը կեսգիշերին անակնկալ շնորհավորում մայրիկի տարեդարձը (տեսանյութ)
Բացահայտվել է նոր «զանգերի կենտրոն»․ ՔԿ (տեսանյութ)
«Մենք Կապսի ջրամբարը կունենանք, գյուղը կտեղափոխվի»․ Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանական բենզինի երկրորդ շահառուն Սամվել Ալեքսանյանն է․ ՄԱՆՐԱՄՍՆԵՐ
Կալանավորվել էին օրենքով գողեր «Աֆո» մականվամբ հայտնի՝ Ռ.Պ.-ն, «Մասիվցի Ժիրո» մականվամբ հայտնի՝ Պ.Գ.-ն, «Արտաշատցի Կիկոս» մականվամբ հայտնի՝ Գ.Հ.-ն. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Շոու չանելու ցանկությու՞ն, թե՞ անձնական հարցեր․ ինչու Մելիքյանների ընտանիքը սոցիալական հարթակներում չշնորհավորեց Էլիզի 20-ամյակը
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում․ երգչուհին ցավալի լուր է հայտնել