
Ծնվել է դերասանուհի Լիկա Սալմանյանի երկրորդ դուստրը։ Այդ մասին դերասանուհին հայտնել է քիչ առաջ՝ իր ինստագրամյան էջում, ծննդյատնից լուսանկար հրապարակելով։
Լիկան և ամուսինը դստերը տվել են Միշել անունը։
«Միշել, բարի գալուստ լույս աշխարհ».- գրել է Լիկան։
Հավելենք նաև, որ Լիկան հղիության մասին հայտնել էր օրեր առաջ։ Նա հղիության վերջին շրջանից ֆոտոշարք էր ներկայացրել։