
Սեպտեմբերի 1-ից Երևանի բոլոր հանրակրթական դպրոցներում դասերը կսկսվեն ժամը 08:15-ին: Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Նախաձեռնության նպատակներից մեկն առավոտյան ժամերին երթևեկությունը թեթևացնելն է»,– նշեց նա։
Հիշեցնենք` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 1-ից առաջին դասարանցիները կսովորեն նոր այբբենարանով։