
Համակրանքը հաճախ արտահայտվում է տարօրինակ ու անսպասելի ձևերով։ Այն նշանները, որոնք վկայում են տղամարդու հետաքրքրվածության (և նույնիսկ սիրահարվածության) մասին, ոչ միշտ են ակնհայտ և երբեմն նույնիսկ խանգարում են հարաբերությունների զարգացմանը։
1. Նա չափազանց լուրջ է կամ ինքնամփոփ
Առաջին նշաններից մեկը տղամարդու գերլարված լրջությունն է։ Նա կարող է թվալ լուռ, մտահոգ, իսկ ձեր զրույցներին վերաբերվել այնպես, կարծես գիտական ատենախոսություն է պաշտպանում։ Երբեմն սա նույնիսկ ձանձրալի է թվում։
Ամեն ինչ հիշեցնում է հարցազրույց, բայց իրականում նա պարզապես շատ զգուշավոր է և վախենում է ամեն ինչ փչացնել։ Նա զրույցի նախաձեռնությունը թողնում է ձեզ՝ վախենալով սխալվել և այդպիսով վանել ձեզ։
2. Նա գործում է ձևականորեն՝ կարծես ըստ սցենարի
Մեկ այլ նշան էլ նրա շփման ձևն է։ Տղամարդը կարող է գործել ըստ տարածված կաղապարների, օրինակ՝ զանգելուց առաջ սպասել ուղիղ երեք օր։ Նա վախենում է ինքնաբուխ քայլերից բխող սխալներից և գործում է առավելագույնս զուսպ, որպեսզի ձեզ չկորցնի։
Նա նաև կարող է դեր խաղալ՝ փորձելով «իսկական տղամարդու» տպավորություն թողնել։ Չէ՞ որ սոցիալական նորմերը հաճախ ստիպում են տղամարդկանց ցուցադրել իրենց ուժը, որպեսզի թույլ կամ կպչուն չթվան։
3. Նա պարծենում է
Հաճախ տղամարդիկ պարծենում են՝ ձեզ տպավորելու համար։ Նրանք չեն փորձում մրցակցել ձեզ հետ, այլ պարզապես ուզում են ցույց տալ իրենց լավագույն կողմերը։ Շատերի համար պարծենկոտությունն իրենց արժանիքներն ու հետաքրքրվածությունը ցուցադրելու ամենաանվտանգ միջոցն է՝ առանց լուրջ ռիսկի դիմելու։
Կարդացեք նաև՝ Սիրահարված տղամարդու մարմնի լեզուն. ինչպե՞ս հասկանալ, որ նա Ձեր հանդեպ անտարբեր չէ
4. Նա չի շտապում ֆիզիկապես մտերմանալ
Եվ վերջին, բայց թերևս ամենաշփոթեցնող ազդանշանը. նա ֆիզիկական մտերմությանն ուղղված քայլեր չի անում։ Նույնիսկ եթե դուք բացահայտ «կանաչ լույս» եք վառում, նա կարող է վախենալ իրադարձություններն արագացնելուց և այդպիսով ամեն ինչ փչացնելուց։
Ձեր ակնարկներին նրա դանդաղ արձագանքը չի նշանակում, որ դուք իրեն չեք հրապուրում։ Պարզապես նա շատ զգույշ է, որպեսզի բաց չթողնի ձեզ հետ իսկապես լուրջ հարաբերություններ ստեղծելու հնարավորությունը։