Փոփոխություն՝ փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգում

Փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտների հնարավոր անհարմարությունները և բժիշկների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով փոփոխություն է կատարվել փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգում:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Հաստատված կարգով` փոխհատուցվող դեղ ստանալու իրավունք ունեցող պացիենտներին, դեղի առաջին նշանակման դեպքում, էլեկտրոնային դեղատոմս կգրվի մեկ ամսվա համար, այնուհետև պացիենտի գանգատների բացակայության դեպքում` երեք ամսվա համար նախատեսված քանակներով:

Այս քայլը կնպաստի բժշկական օգնության ու սպասարկման որակի բարձրացմանը, պացիենտների` դեղերի դուրս գրման և դեղ ստանալու նպատակով բժշկին ու դեղատուն այցերի կրճատմանը:

Latest

Շոկային փոփոխություն՝ Երևանի բոլոր դպրոցներում. դասերը կսկսվեն ավելի շուտ ժամի
Փոփոխություն՝ փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգում
Ինչպե՞ս հասկանալ, որ տղամարդը թաքուն սիրահարված է ձեզ կամ առնվազն անտարբեր չէ. 4 տարօրինակ նշան
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ երեխայի նպաստները ստանալու համար
Թեստ․ Ի՞նչ ծառ է քո հոգին. Հոգեբանական թեստ․
Կարագի արտադրություն է կասեցվել
Սեպտեմբերի 1-ից կգործի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ
Լույս աշխարհ է եկել Լիկա Սալմանյանի երկրորդ դուստրը. Լուսանկար
Ի՞նչ աշխատանք կարող են կատարել մինչև 18 տարեկան անձինք․ օրենսդրությունն առանձին դրույթներ է սահմանում