Կարագի արտադրություն է կասեցվել

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում գործող «Բորիսովկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է:

Ինչպես հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, լաբորատոր հետազոտությունն է կասեցման հիմքը, համաձայն որի փորձաքննության ներկայացված կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր և բորբոսասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք:

Տեսչական մարմնից տեղեկացնում են, որ արտադրողին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր,  հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Latest

Շոկային փոփոխություն՝ Երևանի բոլոր դպրոցներում. դասերը կսկսվեն ավելի շուտ ժամի
Փոփոխություն՝ փոխհատուցվող դեղերի էլեկտրոնային դեղատոմսերի գրման և բաց թողնման կարգում
Ինչպե՞ս հասկանալ, որ տղամարդը թաքուն սիրահարված է ձեզ կամ առնվազն անտարբեր չէ. 4 տարօրինակ նշան
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ երեխայի նպաստները ստանալու համար
Թեստ․ Ի՞նչ ծառ է քո հոգին. Հոգեբանական թեստ․
Կարագի արտադրություն է կասեցվել
Սեպտեմբերի 1-ից կգործի ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ
Լույս աշխարհ է եկել Լիկա Սալմանյանի երկրորդ դուստրը. Լուսանկար
Ի՞նչ աշխատանք կարող են կատարել մինչև 18 տարեկան անձինք․ օրենսդրությունն առանձին դրույթներ է սահմանում