ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել է «07»-ի կողմերը. կա 1 զոհ

Քիչ առաջ, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Նավուր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված ցուցանակը, ապա առաջ ընթացել, մոտ 2 մետր բարձրությունից բախվել բնակչի տան 2-րդ հարկի 2 պատուհանների արանքում եղած պատին, ընկել նշված տան դիմաց կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վրա և կոտրել տան մուտքի երկաթե դուռը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Mercedes»-ի վարորդի, մահացածի և կայանված «ՎԱԶ 2107» մակնիշ ավտոմեքենայի սեփականատիիրոջ ինքնությունը, ով, տուն վերանորոգող է եղել և նշված տանը վերանորոգման աշխատանքներ կատարելիս է եղել:

Քննիչի հանձնարարականով՝ «Mercedes»-ը տեղափոխվում է ոստիկանության Տավուշի մարզի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ «Mercedes»-ը գրանցված է ինչ-որ ընկերության անունով, և այդ ընկերությունը ՀՀ ՊՆ զորամասեր ամենօրյա սնունդ էր տեղափոխում:

Latest

ՎԻԴԵՈ. Ինչպես են դուրս բերել փոքրիկ Տիգրանի մարմինն ու ինչ քննչական գործողություններ են արվում. բացառիկ կադրեր Մարմարիկից
Կվադրոցիկլի վթարի հետևանքով մահացածները Երևանի 29 դպրոցի շրջանավարտներն են. նրանք տոնում էին իրենց վերջին զանգը
Մարմարիկ գետում գտել են 20 օր անհետացած 2-ամյա Տիգրանի մարմինը
ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Կենտրոնում «Infiniti»-ն և «Kia Forte»-ն բախվել են իրար. «Kia»-ի մեջ հայտնաբերվել է թմրանյութ, «Infiniti»-ի վարորդը եղել է խմած
Երկաթուղային կայարանում դանակով հարձակվել են մարդկանց վրա. կան 12 վիրավորներ
ՎԻԴԵՈ. Ինչպես են քանդում Ստեփանակերտի Վարդան Մամիկոնյան, Արթուր Մկրտչյան և Մարշալ Բաղրամյան փողոցների տներն ու շենքերը. կադրեր օկուպացված Ստեփանակերտից
ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել է «07»-ի կողմերը. կա 1 զոհ
ՎԻԴԵՈ. Վերջին զանգին թանկարժեք մեքենաներ են տեղափոխվել ոստիկանություն. ովքեր են եղել «Տեսլա»-ի, «Լեքսուս»-ի, «Մերսեդես»-ի ղեկին
ՎԻԴԵՈ. Ինչ է եղել Փաշինյանի հարազատի ավտովթարի ժամանակ. ինչ վիճակում է մեքենան. բացառիկ կադրեր