
Այսօր՝ մայիսի 23–ին, վերջին զանգի օրը, ժամը 12.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել Վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ:
Տեսախցիկը ֆիքսել է, որ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենաներից շատերը թանկարժեք մեքենաներ են։ Մասնավորապես, դրանց շարքում են «Տեսլա», «Լեքսուս», «Մերսեդես» մակնիշի մեքենաներ։
Ոստիկանությունը կրկին հորդորում է զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչհուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։