
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մասիսի վարչական տարածքում՝ Մասիս քաղաքի մուտքի մոտ, բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը: բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է, իսկ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը՝ կողաշրջվել:

2 ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի երթևեկելի գոտում, ինչի պատճառով էլ առաջացել է խցանում:
Օպերատիվորեն ժամանել է Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տողում բուժօգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու, ովքեր հրաժարվել են հիվանդանոց:Հրշեջ-փրկարարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Այս պահին հեղուկ գազի ավտոմեքենայի վրա հատուկ փրփուր են լցնում՝ որպես հովացման միջոց: Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը:
Բեռնատարը ամբողջությամբ բարձված է եղել մի քանի տոննա հեղուկ գազով: