
Քիչ առաջ, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Արմավիր քաղաքի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «Հոկտեմբերյանի Նովոյի» գազալցակայանի դիմաց, բախվել են «Infinity» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Infinity»-ն գլխիվայր շրջվել է, իսկ «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, արմատից կոտրել ծառն ու բախվել քարե պարսպին։
Infinity-ն եղել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, իսկ վարորդը եղել է Արմավիրի մարզի բնակիչ, 26-ամյա Գոռ Սարգսյանը, ով, ինչպես նաև Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Նվեր Մելքումյանը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ն. Մելքումյանը հայտնել է, որ ինքը ուղևորն է, ու հիվանդանոց է ժամանել Արցախի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Արտյոմ Հայրիյանը և հայտնել է, որ «Toyota»-ն ինքն է վարել։ Սակայն պարեկների մոտ կան կասկածներ, որ նրա հայտնածը իրականության հետ կապ չունի։
Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «Toyota»-ի վարորդի ինքնությունը։