ՎԻԴԵՈ. Մանրամասներ Տնտեսագիտականում իրար ծեծած աղջիկների կռվից. ինչ է սպասվում ծեծողին ու ծեծվողին

ArmLur.am-ը օրերս հայտնել էր, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում թեժ կռիվ և վեճ է եղել ուսանողուհիների միջև, ինչի արդյունքում ուսանողուհիներից մեկին հեռացրել են համալսարանից, իսկ մյուսի հարցը քննվում է։

ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ ծեծի ենթարկված ուսանողուհուն ևս հեռացրել են համալսարանից։

Իսկ ինչից էր սկսվել ծեծկռտուքը

Ամեն բան սկսվել է նրանից, որ 4-րդ կուրսի ուսանողուհին անհանդուրժողականություն է դրսևորել և ծեծել 3-րդ կուրսի ուսանողուհու՝ վերջինիս լսարանում դաս անելու, լսարանից դուրս գալու շուրջ ծագած խնդրի պատճառով։
4-րդ կուրսի ուսանողուհին «հրամայել է», որ 3-րդ կուրսի ուսանողները լքեն լսարանը, քանի որ իրենք պետք է այդ լսարանում դաս անեն։

3-րդ կուրսի ուսանողուհին խնդիրը փորձել է հասկանալ դեկանատի աշխատակիցների հետ և բարձրաձայնել է խնդիրը՝ փորձելով լուծել լսարանի զբաղվածության անհամապատասխանությունը։ 4-րդ կուրսի ուսանողուհին, որը ըստ ArmLur.am-ի տեղեկությունների բռնցքամարտիկ է, իմանալով որ դեկանատում հնչել է բողոք, փորձել է ուժով հարցեր պարզել իրենից փոքր ուսանողուհու հետ և վերջինիս ծեծի է ենթարկել։

ArmLur.am-ի հետ զրույցում ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը հաստատել էր տեղեկությունը․

«Մեր ակադեմիական բարեվարքության կարգով արգելված է անհանդուրժողականությունը և մեր արժեքային համակարգում ամրագրված է, որ բոլորս բոլորի նկատմամբ պետք է լինենք հարգալից և հանդուրժող։ Ուսանողուհին ծեծել է ուսանողուհու, հարցը քննարկել ենք և, առաջնորդվելով համալսարանի էթիկայի կանոնակարգով, ինչպես նաև ներքին կարգապահական կանոններով, այն ուսանողուհին ով ծեծել էր, հեռացրել ենք համալսարանից։ Մյուս ուսանողուհին գրել է բացատրություն և առաջիկայում լինելու է ռեկտորատի նիստ։ Կախված բացատրությունից, մյուս ուսանողի հարցն էլ կքննարկվի ռեկտորատի նիստում։ Բայց մյուս ուսանողը ո՛չ կռիվ է հրահրել, ոչ՛ էլ մեծ հաշվով մեծ մասնակցություն է ունեցել։ Առաջացել է խնդիր, նա գնացել դեկանին է ասել, մյուսը այպանել է դեկանին ասելու համար, հետո ծեծել է։ Ծեծողին անմիջապես ենք հեռացրել հարցը քննարկելուց և նրա բացատրությունը լսելուց հետո։ Ծեծվողի հարցն էլ քննարկման փուլում է, ռեկտորատի նիստը դեռ չի եղել»,- նշել էր ռեկտորը։

 

 

Latest

ՎԻԴԵՈ. Ինչ է կատարվում Հնդկաստանի բնակելի շրջաններում
Կասկածելի ավտովթար. «Infinity»-մ ու «Toyota Camry»-ն բախվել են իրար. ովքեր են վարորդները
Հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվեց
Հրդեհ` «Ռիո մոլ»-ում. այրվում է օդափոխման համակարգը
3.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՎԻԴԵՈ. Մանրամասներ Տնտեսագիտականում իրար ծեծած աղջիկների կռվից. ինչ է սպասվում ծեծողին ու ծեծվողին
Ալիևներն այցելել են Շուշի. մասնակցում են առողջարանի բացմանը
Բաքվում պահվող լիբանանահայ գերին հացադուլ է անում. չեն թողնում զանգի կնոջը
ՎԻԴԵՈ. Առաջին պատարագը Հռոմի նոր պապի մասնակցությամբ. ինչ է անում նա