
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ArmLur.am-ը, Գյումրիում բերման է ենթարկվել հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանը։ Նրան ժամեր շարունակ պահել են ոստիկանության ժամանակավոր պահման վայրում։ Գիշերը Աղեկյանի ինքնազգացողությունը վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց։
Այսօր` ժամը 12:00-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում շուրջ 6 ժամ տևած դռնփակ դատավարությամբ գյումրեցի հետաքննող-լրագրող Լիլիթ Աղեկյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է։