
Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանն արդեն 15 օր է՝ հացադուլի մեջ է։ Այս մասին X-ի էջում գրում է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։
Կառույցը նամակ է ուղարկել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ ներկայացնելով Վիգենի վիճակն ու կոչ անելով քայլեր ձեռնարկել։
«Վիգեն Էուլջեքջյանի պահանջը չափազանց պարզ է՝ հեռախոսազանգ կնոջը՝ Լինդային։ Ընդամենը մեկ զանգ՝ մարդկային տարրական կապ, միայն սա է նա փնտրում»,- ասված է նամակում։