Կրակոցներ Երևանում. տուժածն` անգիտակից հիվանդանոցում է, հայտնաբերվել է ատրճանակ ու պարկուճներ

Այսօր՝ ապրիլի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։  Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացու կողմից հրազենային վնասվածքներով, անգիտակից վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է անգիտակից վիճակում, վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական ոստիկանները, ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Իսակովի պողոտա 52/2 շենքից, իսկ այդ շենքն ավելի շատ հայտնի է «Անկախ մայլա թաղամաս» անունով։

Տեղում ծառայություն են կատարում նաև նույն վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանը, ավագ պարեկ Սամվել Սողոմոնյանն ու պարեկ Լևոն Գևորգյանը, մինչև դեպքի վայր կժամանեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչները, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, քրեական ոստիկանները տուժածի տանը հայտնաբերել են «ՏՏ» տիպի ատրճանակ, պարկուճներ և ըստ նախնական տեղեկությունների՝ նշված զենքից է տուժածը հրազենային վնասվածքներ ստացել։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագետները:

Latest

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Մեքենան վերածվել է մոխրակույտի. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
ՎԻԴԵՈ․ Կադրեր երեխաների տարհանումից․ խոշոր հրդեհի պատճառով մանկապարտեզի երեխաներին տարհանում են
ՎԻԴԵՈ․ Աղազարյանն՝ ամբիոնից, Բաբկեն Թունյանին գարեջուր խմելու հրավիրեց․ «Տեսնենք ում քյարն ա մեծ լինելու»․ Աղազարյան
Երիտասարդները վեյփ օգտագործելուց հետո տեղափոխվել են հիվանդանոց․ մեկը վերակենդանացման բաժանմունքում է
ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Անի Երանյանն ամուսնացե՞լ է․ դերասանուհին տեսանյութ է հրապարակել
ՎԻԴԵՈ․ «Ջիպդ տուր կռուգմ տամ» Վարդան Ղուկասյանը՝ Ռուբեն Մխիթարյանին
Փարաքարում ՔՊ-ականները չմասնակցեցին նիստին․ ինչպես անցավ Վալոդյա Գրիգորյանի առաջին նիստը
«BMW X6»-ը հարվածել է 4 մեքենայի․ վարորդը եղել է խմած
Քանի կողմ եւ դեմ ձայներով ընտրվեց Վարդան Ղուկասյանը