«Դվին» հյուրանոցում կրակոցներ են հնչել. ինչ է կատարվել 10-րդ հարկում

Ապրիլի 10-ին կրակոցներ են հնչել Երևանում հայտնի «Դվին» հյուրանոցային համալիրում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22։00-ի սահմաններում դեռևս անհայտ տեսակի զենքից կրակել և վնասել են Պարոնյան փողոցի 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցային համալիրին պատկանող «Ֆյուչր Թասեր» մասնաշենքի 10-րդ հարկի 2 ֆասադային պատուհանները:

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, զենքի տեսակը և արարքը կատարող անձի ինքնությունը ճշտելու, նրան և զենքը հայտնաբերելու ուղղությամբ։

Latest

ՎԻԴԵՈ․ «Ծնունդդ շնորհավոր իմ սեր, իմ Հայկո»․ դերասանուհին շնորհավորել է Հայկ Հովհաննիսյանին ու սիրառատ տեսանյութ հրապարակել
ՎԻԴԵՈ․ ՔՊ-ականները իրար հետեւից, հերթով, մոտենում են Փաշինյանին
Կրակոցներ Էրեբունիում. վիրավորն ի վիճակի չէ բացատրություն տալ. ինչ է կատարվել
ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Մայրը սպանել է իր 8 տարեկան, 7 ամսական տղաներին և 4-ամյա աղջկան. ինչն է եղել պատճառը
ՎԻԴԵՈ. Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարները գնացել են Սևան
«Մենք կարող ենք լինեն լավ հարևաններ». Արարատ Միրզոյանը` թուրքական լրատվամիջոցներին
Ավտովթարի է ենթարկվել հայտնի բլոգեր Գևորգ Կարապետյանը
Ահազանգ. Խաղից մինչև ինքնասպանություն. ծնողներն անհանգստացած են համացանցում տարածվող նոր խաղից
Ուշադրություն. Ինչ է զգուշացնում Սուրենյանը