
ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն Աբու Դաբիում բանտարկյալների փոխանակում են իրականացրել:
ԱՄՆ-ն ազատ է արձակել ՌԴ քաղաքացի Արթուր Պետրովին, որն ԱՄՆ-ի պահանջով ձերբակալվել էր 2023 թվականին Կիպրոսում՝ պատժամիջոցների խխատմամբ միկրոէլեկտրոնիկա արտահանելու կասկածանքով։
Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Քսենիա Կարելինային, որն անցյալ տարի դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ Ուկրաինայի Զինված ուժերին գումար փոխանցելու համար: Փոխանակման շուրջ բանակցություններ են վարել ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆը եւ ռուսական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան:
«Ոչ մի բողոք, պարզապես հոգնածություն». FSB-ն հրապարակում է ՌԴ քաղաքացի Արթուր Պետրովի փոխանակման կադրերը Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքացի Քսենիա Կարելինայի հետ։
Տեսանյութն՝ այստեղ