
Ապրիլի 14-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա-Մարալիկ հատվածում ձյան ու ճանապարհի մերկասառույցի պատճառով «Mercedes»-ով ավտովթարի է ենթարկվել հայտնի բլոգեր, գյումրեցի Գևորգ Կարապետյանը:
Վթարի հիմնական պատճառներից մեկը եղել է ճանապարհից չհեռացված ձյունն ու մերկասառույցը ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, հնարավոր է բախվեր մեկ այլ ավտոմեքենայի:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Ավտոմեքենան Գ. Կարապետյանը ավտոքարշակով տեղափոխել է անվտանգ վայր: