
Ես ու Վարդան Ղուկասյանը, լինելով բնավորությամբ շատ տարբեր, հակառակ, կարողանում ենք կարևոր հարցերի շուրջ համագործակցել։ Մեր համագործակցության լավագույն պտուղը Ձեր առջև կանգնած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որի վերակառուցման առյուծի բաժինը պարոն Ղուկասյանին է պատկանում, ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը
«20 տարի է՝ չեմ մասնակցել երդմնակալության արարողությանը։ Չեմ մասնակցել հասկանալի պատճառներով։ Այս պայմաններում՝ հայրենիքի այս վիճակում գտնվելու պայմաններում, բարոյական չեմ գտել թեմի առաջնորդի կողմից որևէ պայման առաջ քաշել։ Եվ հիմա, առանց որևէ պայման առաջ քաշելու, ասել եմ, որ կներկայանամ»,-ասել է նա։