«BMW X6»-ը հարվածել է 4 մեքենայի․ վարորդը եղել է խմած

Ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 43-ամյա Էմիլ Մ.-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Սայաթ-Նովա պողոտա-Տերյան փողոցի խաչմերուկում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota» մակնիշի ռուսական համարանիշերով ավտոմեքենային, ապա առաջ ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենային:

«Nissan»-ն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում կայանված «Honda»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi»-ին: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսյանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոման Ալոյանն ու կրտսեր պարեկ Համլետ Սարգսյանը:  Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վթարից հետո «BMW»-ի վարորդը հեռացել է դեպքի վայրից, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել է, ու ասում էր, որ ինքնազգացողությունն է վատացել, ու նա տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում: Նա պարեկներին հայտնում էր, որ վթարի պատճառը եղել է իր ավտոմեքենայի առաջ շուն կամ կատու հայտնվելը:

Latest

Փողոցում կնոջ դի են գտել. սպանություն թե՞ հանկարծամահություն է եղել
ՎԻԴԵՈ. Փաշինյանն այցելել է Կիրանց` իր աչքով տեսնելու սահմանազատված հատվածները
ՎԻԴԵՈ․ Ինչ միմիկաներ է անում Փաշինյանն ամբիոնից
ՎԻԴԵՈ․ Գազը կրկին թանկացավ․ ինչ գներ են լցակայաններում
ՎԻԴԵՈ․ Տիգրան Արզաքանցյանը Ջենիֆեր Լոպեսի հետ ճաշկերույթի է մասնակցել
ՎԻԴԵՈ․ «Եղոյա՛ն, դե թող խոսամ, էլի․ դու, որ խոսում ես՝ ծխելս գալիս ա». Արթուր Խաչատրյան
ՎԻԴԵՈ․ «Ք..ք ա կերալ ըտենց ասողը, մենք չենք բաժանում արցախցիներին». ակցիայի մասնակից
ՎԻԴԵՈ․ Գերլարված վիճակ Արցախի ներկայացուցչության դիմաց․ արցախցին բարձրացավ դարպասի վրա
«Chevrolet»ը, «Opel»-ն ու «ԳԱԶել»-ը բախվել են իրար․ 5 անչափահասներ տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ