
Վարդան Ղուկասյանը 18 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց Գյումրու քաղաքապետ։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը բոյկոտել էր նիստը: Խմբակցության 14 անդամները չմասնակցեցին ավագանու անդրանիկ նիստին: «Մեր քաղաքը» դաշինքի առաջին համար Մարտուն Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը ևս չէր մասնակցում նիստին: