
Քիչ առաջ, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց փողոցի թիվ 87/2 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում։

Մինչ դեպքի վայր կժամանեին Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը՝ 62-ամյա Հրայր Ս.-ն, և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Վարորդ Հրայր Ս.-ն տեղում բուժօգնություն է ստացել շտապօգնության բժիշկների կողմից, ապա տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։