«Արմավիր»-ի բանտում կալանավորները հրել են միմյանց, սկսվել է քաշքշոց. կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2024թ. դեկտեմբերի 29-ին ժամը 14։40-ի սահմաններում 6-րդ մասնաշենքի 648 խցում պահվող կալանավորված անձ 27-ամյա Ռոման Քալաշյանը հերթապահ բուժակի մոտ ընդունելության ավարտից հետո խուց ուղեկցելու ժամանակ հրել է հեռախոսազանգ կատարելուց հետո զբոսահրապարակ գնացող կալանավորված անձ 34-ամյա Վիտալի Ուսոյանին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ ամենի արդյունքում նրանք սկսել են քաշքշել միմյանց և միջադեպի հետագա զարգացումը կանխվել է քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռ․ Քալաշյանը և Վ․ Ուսոյանը ենթարկվել են մարմնական զննության, ինչի արդյունքում Վ.Ուսոյանի շրթունքի հատվածում հայտնաբերվել է մարմնական վնասվածք:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Latest

«Արմավիր»-ի բանտում կալանավորները հրել են միմյանց, սկսվել է քաշքշոց. կա վիրավոր
Երևանում` սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը
Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի նոր ֆոտոշարքը
Արտակարգ իրավիճակ՝ Վանաձորում․ 29-ամյա հետախուզվողը սպառնացել է նռնակով պայթեցնել բոլորին
38-ամյա կնոջը գտել են ծառից կախված. նա երկտող է թողել
20-ամյա կինը ինքնավնասման փորձ է արել, քանի որ երեխան անշնչացած է ծնվել
Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել տղամարդու կյանքը, ով սպառնում էր դիմել ծայրահեղ միջոցի
Կրակոցներ՝ Վանաձորում. կա վիրավոր
Շարունակվում է Telegram-ի վրա հաքերային hարձակnւմը. մեդիափորձագետ