Nike-ը թողարկել է սպորտային կոշիկներ, որոնք գրեթե ամբողջությամբ 3D տպագրությամբ են պատրաստված

Nike-ը ներկայացրել է Air Max 1000-ը՝ ընկերության առաջին սպորտային կոշիկները, որոնք գրեթե ամբողջությամբ պատրաստվել են 3D տպագրության միջոցով: Նոր արտադրանքը ստեղծվել է Zellerfeld-ի հետ համագործակցությամբ, որն արդեն փորձ ունի կոշիկների 3D տպագրության ոլորտում։ Սպորտային կոշիկներն անցյալ շաբաթավերջին ցուցադրվել են Լաս Վեգասում անցկացված ComplexCon ցուցահանդեսի այցելուներին:

Դիզայնի առումով նոր Air Max 1000-ը Air Max 1-ի թարմացված տարբերակն է, որը հայտնվեց 1987-ին և Nike-ի առաջին սպորտային կոշիկներն էր՝ կրունկի մեջ օդային բարձիկով, որը պահպանվում է նաև Air Max 1000-ում։ Սպորտային այս կոշիկն ամբողջությամբ պատրաստված է 3D տպագրության միջոցով, բացառությամբ օդային բարձիկի։

Տարբեր խտության և հյուսվածքների շերտերը միախառնելու շնորհիվ՝ Air Max 1000-ի ստորին միջնաշերտը մնում է ամուր, իսկ վերին հատվածը՝ ավելի ճկուն և հարմարավետ: Սա թույլ է տալիս կոշիկները հագնել և հանել առանց թելերի օգտագործման: 3D տպագրության օգտագործումը նաև Nike-ին թույլ է տվել իրագործել եզակի ուրվագծային դիզայն, որը, ըստ ընկերության, հնարավոր չէր լինի ստեղծել կոշիկի արտադրության ավանդական տեխնոլոգիաներով:

Nike-ը սկզբում հայտարարել է Air Max 1000-ը վառ կարմիր գույնով, սակայն ավելի ուշ միջոցառման ժամանակ ներկայացվել են նաև տարբեր գույների տարբերակներ՝ ներառյալ սպիտակ, կապույտ և սևի և կանաչի խառնուրդ: Նախնական խմբաքանակը բաղկացած է 1000 զույգից, որոնք ցուցահանդեսի այցելուները կարող էին նախապես պատվիրել։ Nike-ը դեռ չի բացահայտել Air Max 1000-ի ավելի լայնածավալ արտադրության ծրագրերը և չի հայտնել նոր սպորտային կոշիկների մանրածախ գինը:

Աղբյուրը՝ tech.news.am

Latest

Հաղթանակի կամրջի տակ 46-ամյա տղամարդու մարմին է հայտնաբերվել
ՖՈՏՈ․ Դերասանուհի Միլենա Վարդանյանն ու ՀՀ-ում Կանադայի դեսպանը պսակադրվել են
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աննա Հակոբյանը և Զելենսկու կինը Վատիկանում ներկա են գտնվել հրապարակային գլխավոր ունկնդրությանը
Ադրբեջանը քանդում է Ստեփանակերտի թաղամասերը, ոչնչացնում՝ մարդկանց ունեցվածքը․ պատգամավոր
Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ բախվել է 26 ավտոմեքենա
Մի երկրում, որտեղ sms-ով 1 օրում 6 պաշտոնյա են հանում, Պապիկյանի, Գիլոյանի կամ Ժաննայի կարծի՞քն են հարցնելու. Արսեն Ջուլֆալակյան
Արփիի հետ սպասում ենք Հռոմի Պապի հետ հանդիպելու պահին. Աննա Հակոբյանի լուսանկարը
Մայրը խոհանոցում վատ է զգացել, կորցրել հավասարակշռությունը և ընկել. սրճեփի եռացած ջուրը թափվել է 1-ամյա երեխայի վրա
Արցախի պողոտայում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Toyota»-ն