Արցախից տեղահանվածների նոր անձնագրերում ծննդավայրի դիմաց գրվում է «Ադրբեջան». ինչո՞ւ

Պարզաբանում. կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով

Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց կենսաչափական նոր փաստաթղթերում «ծննդյան վայր» դաշտում նշվում է՝ Ադրբեջան։

Ինչպես բազմիցս պարզաբանել ենք (https://armenpress.am/hy/article/1216549/amp ), հարկ ենք համարում ևս մեկ անգամ պարզաբանել, որ անձը հաստատող փաստաթղթերում տվյալների ամրագրումը կատարվում է միջազգային ստանդարտին համապատասխան։ Մեքենաընթերցվող անձը հաստատող/ճամփորդական փաստաթղթերի թողարկման ոլորտը կարգավորվում է ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) 9303 ստանդարտով, որում նշվում է, որ ծննդյան վայրը նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով։ Վերջինս, ըստ պետությունների, ամրագրում է այն աշխարհագրական միավորները, որոնց վերաբերյալ նշումն ընդունելի է անձնագրում։

Ըստ այդմ՝ ոլորտի լիազոր մարմնի՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարվող ցանկացած նշում, որը վավերացված չէ միջազգային կարգավորման շրջանակում, խնդրահարույց է սահմանային անցման կետերում:

Տարբեր երկրների սահմանային վերահսկողություն իրականացնող մարմինների կողմից հին նմուշի կապույտ անձնագրերում առկա նշումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում։

Ծառայության ամենօրյա գործունեության ընթացքում հին նմուշի կապույտ անձնագրերում առկա նշումների հետ կապված խնդիրները գործընկերային ճանապարհով հնարավորինս կարգավորվում էին։ Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ սահմանվել է միասնական մոտեցում՝ ISO 3166 ստանդարտն ապահովելու և սահմանային կետերում խնդիրները բացառելու նպատակով:

Latest

Արցախից տեղահանվածների նոր անձնագրերում ծննդավայրի դիմաց գրվում է «Ադրբեջան». ինչո՞ւ
ՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ
197 կարատանոց շափյուղայով ապարանջանը ռեկորդային գնով է վաճառվել
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում․ ի՞նչ վիճակ է ճանապարհներին
44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշ
Շուրջ 87,5 մլն ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակել «Վիվա Արմենիա»-ի, «Յուքոմ»-ի և «Տելեկոմ Արմենիա»-ի նկատմամբ
ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Երևան-Կապան չվերթն իրականացնող ինքնաթիռը հետ է վերադարձել․ հայտնի է պատճառը
Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլար