ՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան ԱԺ պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի գրառման․

«Տիկի՛ն Ղահրամանյան, պաշտպանության նախարարությունը մահվան դեպքերը տարանջատում է երկու խմբի՝ բանակում տեղի ունեցած (ծառայության հետ կապված) և բանակում տեղի չունեցած (ծառայության հետ չկապված):

Առաջին խմբում ներառվում են զինվորական ծառայության ընթացքում և ծառայության հետ կապված հանգամանքներում տեղի ունեցած մահվան դեպքերը։

 

Երկրորդ խմբում  ներառվում են այն դեպքերը, որոնք բանակում տեղի չեն ունեցել (ծառայության մեջ չլինելու ժամանակ, ծառայության վայրից դուրս, ծառայության հետ կապ չունեցող պայմաններում և հանգամանքներում (օրինակ արձակուրդում գտնվելիս)

Խնդիրը հենց այս երկու տարբեր խմբերի թվերի միավորման մեջ է։ Դրանք հաճախ գումարվում են, իսկ ստացված ընդհանուր թիվը ներկայացվում հանրությանը՝ առանց տարբերակելու՝ մահվան դեպքերից որոնք են բանակում տեղի ունեցած, և որոնք՝ ոչ։ Նման մոտեցումը խեղաթյուրում է իրական պատկերը և հանրության շրջանում ձևավորում թյուր ընկալում։

Հատկանշական է, որ պաշտպանության նախարարությունը միակ կառույցն է, որը տարիներ շարունակ հաշվառել և հանրայնացրել է նաև բանակում տեղի չունեցած (ծառայության հետ կապ չունեցող) մահվան դեպքերը՝ ապահովելով առավել ամբողջական տեղեկատվություն։

Հետևաբար, այս տարի բանակում մահվան 44 դեպք արձանագրվելու մասին պնդումը ոչ միայն իրականությանը չհամապատասխանող և խիստ չափազանցված է, այլև մանիպուլյատիվ։ Դուք միավորել եք բանակում տեղի ունեցած և բանակում տեղի չունեցած մահվան դեպքերը՝ առանց որևէ տարանջատման այդ ընդհանրական թիվը ներկայացնելով հանրությանը։ Սա փաստերի ոչ ճշգրիտ ներկայացում է և չի կարող ընդունելի համարվել որպես հանրային իրազեկում»։

 

Latest

Արցախից տեղահանվածների նոր անձնագրերում ծննդավայրի դիմաց գրվում է «Ադրբեջան». ինչո՞ւ
ՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ
197 կարատանոց շափյուղայով ապարանջանը ռեկորդային գնով է վաճառվել
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում․ ի՞նչ վիճակ է ճանապարհներին
44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշ
Շուրջ 87,5 մլն ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակել «Վիվա Արմենիա»-ի, «Յուքոմ»-ի և «Տելեկոմ Արմենիա»-ի նկատմամբ
ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Երևան-Կապան չվերթն իրականացնող ինքնաթիռը հետ է վերադարձել․ հայտնի է պատճառը
Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլար