44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշ

Երևանում տեղի ունեցավ «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ հումանիտար երկխոսություն և համագործակցություն» խորագրով երևանյան միջազգային համաժողովը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Պետրոսյանը հանդես եկավ զեկույցով և հանգամանորեն ներկայացրեց ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման գործընթացների շրջանակում իրենց կազմակերպության կողմից իրականացված աշխատանքները։

«2020թ․ 44-օրյա պատերազմը ամենամեծ փորձությունն էր, ինչի հետ առերեսվեց դատաբժշկական կենտրոնը, որի մասշտաբները՝ զոհերի և վիրավորների քանակները,  մեծապես գերազանցեցին նույնիսկ ամենավատատեսական կանխատեսումները։ Զոհերի և վիրավորների մեծ քանակը պայմանավորված էր ռազմական գործողությունների ինտենսիվությամբ, ինչպես նաև հակառակորդի կողմից գերժամանակակից լետալ զինատեսակների գործադրմամբ: Մեկնարկած մարտական գործողությունների առաջին օրվանից դատաբժշկական կենտրոնի կողմից իրականացվել են հսկայածավալ աշխատանքներ՝ երկու հիմնական ուղղություններով՝ ռազմական գործողությունների ընթացքում և հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների դատաբժշկական փորձաքննություն և անճանաչելի դիակներից և մարմնամասերից ստացված կենսաբանական ծագման նմուշներից ԴՆԹ առանձնացման և պրոֆիլավորման աշխատանքներ՝ հետագա նույնականացման նպատակով»,- ասաց Պետրոսյանը։
Նա հավելեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում դիակների դատաբժշկական փորձաքննությունների իրականացման առաջին օրերից պարզ դարձավ, որ դատաբժշկական կենտրոնի ենթակառուցվածքների կարողությունները, մասնագիտական, կադրային ներուժը բավարար չեն մեծ թվով դիակների միաժամանակյա ընդունման, պահպանման և դիահերձման աշխատանքները ժամանակին և համակարգված իրականացնելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Latest

Արցախից տեղահանվածների նոր անձնագրերում ծննդավայրի դիմաց գրվում է «Ադրբեջան». ինչո՞ւ
ՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ
197 կարատանոց շափյուղայով ապարանջանը ռեկորդային գնով է վաճառվել
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում․ ի՞նչ վիճակ է ճանապարհներին
44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշ
Շուրջ 87,5 մլն ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակել «Վիվա Արմենիա»-ի, «Յուքոմ»-ի և «Տելեկոմ Արմենիա»-ի նկատմամբ
ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Երևան-Կապան չվերթն իրականացնող ինքնաթիռը հետ է վերադարձել․ հայտնի է պատճառը
Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլար