197 կարատանոց շափյուղայով ապարանջանը ռեկորդային գնով է վաճառվել

Ռոմանովների արքայական տան հավաքածուին պատկանած եզակի շափյուղայով ապարանջանը Ժնևի Sotheby’s աճուրդում վաճառվել է 4,9 միլիոն դոլարով՝ ավելի քան կրկնակի գերազանցելով նախնական գնահատված առավելագույն արժեքը։ Զարդի կենտրոնում 19-րդ դարի 197,8 կարատանոց շափյուղան է, որը ժամանակին պատկանել է Ռուսաստանի կայսրուհի Մարիա Ֆյոդորովնային՝ Նիկոլայ II-ի մորը։

Քարը կրել են 1903 թվականին Ձմեռային պալատում կազմակերպված զգեստավորված պարահանդեսի ժամանակ։ 1917 թվականի հեղափոխությունից հետո խորհրդային իշխանությունները շափյուղան վաճառել են արտասահմանում։ 1927 թվականին այն ձեռք է բերել ամերիկացի օպերային երգչուհի և կոլեկցիոներ Հաննա Վալսկան։ Տարիների ընթացքում թանկարժեք քարը փոխել է մի քանի սեփականատիրոջ։ 2015 թվականին Cartier ոսկերչական տունը դրա համար ստեղծել է ժամանակակից շրջանակ։

Latest

Արցախից տեղահանվածների նոր անձնագրերում ծննդավայրի դիմաց գրվում է «Ադրբեջան». ինչո՞ւ
ՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ
197 կարատանոց շափյուղայով ապարանջանը ռեկորդային գնով է վաճառվել
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում․ ի՞նչ վիճակ է ճանապարհներին
44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշ
Շուրջ 87,5 մլն ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակել «Վիվա Արմենիա»-ի, «Յուքոմ»-ի և «Տելեկոմ Արմենիա»-ի նկատմամբ
ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Երևան-Կապան չվերթն իրականացնող ինքնաթիռը հետ է վերադարձել․ հայտնի է պատճառը
Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլար