Արշակ Սրբազանն ի սկզբանե դիրքորոշում է հայտնել, որ այն հոդվածով, որով քրեական վարույթը նախաձեռնվել է, Սրբազանը չի կարող լինել տուժող։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը տուժող չի ճանաչվել՝ իշխանությունների կողմից իրեն վերագրվող տեսանյութի վերաբերյալ քրեական վարույթով։ Արշակ Սրբազանն ի սկզբանե դիրքորոշում է հայտնել, որ այն հոդվածով, որով քրեական վարույթը նախաձեռնվել է, Սրբազանը չի կարող լինել տուժող։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը։

«Վարույթը նախաձեռնվել է, նախաքննությունն իրականացվում է անձի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու հոդվածով, մինչդեռ, եթե Արշակ Սրբազանն ասում է, որ տեսանյութի բովանդակությունն իր հետ կապ չունի, հետևաբար, այդտեղ առկա չէ անձնական կյանքի գաղտնիության խախտում լինել։

Արշակ Սրբազանն ասել է, որ տուժել է այլ արարքից՝ իր և եկեղեցու նկատմամբ թշնամանք և ատելություն տարածելուց։ Այսինքն՝ Արշակ Սրբազանի նկատմամբ եղել է ատելության տարածումը, հորդորել ենք, որ այս ուղղությամբ քննություն իրականացվի»,- նշեց Բաբայանը։ Տեսագրությունը ՔԿ-ն փորձաքննության ենթարկել է, թե ոչ՝ փաստաբանը տեղեկություն չունի։

Հարցին՝ պատահական համարու՞մ է, որ հաղորդումը հենց Դանիել Իոաննիսյանն է ներկայացրել՝ Բաբայանը պատասխանեց՝ այն, որ Իոաննիսյանն իշխանությունների երկրպագուներից է և նրանց ջրաղացին ջուր է լցնում՝ ակնհայտ է:

Latest

Արշակ Սրբազանն ի սկզբանե դիրքորոշում է հայտնել, որ այն հոդվածով, որով քրեական վարույթը նախաձեռնվել է, Սրբազանը չի կարող լինել տուժող։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը
«Ռազմական գնումների» հանելուկը. ո՞ւր է «անհետացել» 6,35 միլիարդ դոլարը». Լիա Սարգսյան
«Ես շատ նիհար եմ ու կոմպլեքսավորվում եմ կարճ հագնելուց».ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ փոխպետքարտուղարը շոկի է մատնել Փաշինյանին
Ուշադրություն․ Այսօր կլինեն հոսանքի պլանային անշատումներ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տեղեկացեք․ Այսօր նշված հասցեներում գազ չի լինելու
Քրեական պատասխանատվության խստացում առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքում. նոր փոփոխություններ
Հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա
Չամիչով թուրմ․ մաքրեք լյարդը