«Ռազմական գնումների» հանելուկը. ո՞ւր է «անհետացել» 6,35 միլիարդ դոլարը». Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Ռազմական գնումների» հանելուկը. ո՞ւր է «անհետացել» 6,35 միլիարդ դոլարը
«Չգիտե՞ք, թե ինչ ենք արել 8 միլիարդը․․․ ասում ա՝ նայում եմ ձեզ, ձեր մեքենաներին․․․ չէինք ուզում ասել, բայց կասենք՝ զենք ենք առել։ Պարտքո՞վ ենք զենք առել։ Այո։ Որովհետև շատ է պետք եղել ու միանգամից»,- խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կարող է տանել և ցույց տալ պարտքով գնած զենքերը, եթե իր խոսքին չեն հավատում ընդդիմադիրները։ «Իշխանություն» լրատվականը հետաքննությունն է իրականացրել և պարզել, որ Նիկոլ Փաշինյանը մեղմ ասած՝ ստում է։

Անկախ աղբյուրների տվյալները Փաշինյանի այդ հայտարարությունը դնում են լուրջ կասկածի տակ։ Խոսքերի և թվերի հակասություն է առաջանում, երբ ուսումնասիրում ենք Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալները, որոնք հիմնված են Հայաստանի կողմից ՄԱԿ-ին ներկայացվող պաշտոնական հաշվետվությունների վրա։
Վերջին հինգ տարիների ընթացքում ռազմական գնումների պատկերը․ 2020-2024 թթ․ Հայաստանը զինտեխնիկա է ձեռք բերել ընդամենը 9 անգամ՝ 4 տարբեր երկրներից։

Ըստ բաց աղբյուրներում տեղ գտած զինտեխնիկաների արժեքի մասին տեղեկությունների՝ բոլոր գնումների ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1,65 մլրդ ԱՄՆ դոլար։ Իրական գնումները. 1,65 մլրդ, և ոչ թե 8։ Որպեսզի հասկանանք մասշտաբների տարբերությունը, սա է հիմնական գնումների պատկերը. 2020թ.՝ 4 «Սվաթի» ռադար Հնդկաստանից (40 մլն դոլար) և 4 Մի-17 ուղղաթիռ Ռուսաստանից (24 մլն դոլար): 2022թ. «Կոնկուրս» հակատանկային համալիրներ Հնդկաստանից (41 մլն դոլար): 2023թ. Ֆրանսիայից 3 GM-200 ռադար (45 մլն դոլար) և 24 զրահամեքենա (9,6 մլն դոլար) և Հնդկաստանից 15 «Ակաշ» զենիթահրթիռային համալիրներ (720 մլն դոլար) ու դրանց համար նախատեսված 400 «Ակաշ-1» հրթիռներ (600 մլն դոլար)․ ընդամենը՝ 1,33 մլրդ դոլար: 2024թ. 36 «CAESAR 155» մմ ինքնագնաց հրանոթ Ֆրանսիայից (216 մլն դոլար):

Նույնիսկ հաշվի առնելով հնարավոր թաքնված կամ չհաշվառված մանր պայմանագրերը, ծախսերի այս ընդհանուր ծավալը՝ 1,65 մլրդ դոլարը 5 տարվա ընթացքում, անհամեմատելի է կառավարության ղեկավարի կողմից նշված պարտքի աճի՝ 8 միլիարդ դոլարի հետ: Ֆինանսական հանելուկ. Ո՞ւր են մնացած միջոցները: Հենց այստեղ առնվազն կասկածելի է, թե ինչպես է ՀՀ-ն կուտակել այդքան պետական պարտք։ Եթե վերցնենք 2018 թվականը որպես մեկնակետ, երբ պետական պարտքը կազմում էր մոտ 6 մլրդ դոլար, ապա վերջին 8 տարիների ընթացքում այն ​​աճել է 8 միլիարդ դոլարով՝ հասնելով 14 միլիարդի։ Աճած պարտքից հանելով զինատեսակների վրա ծախսված 1,65 մլրդ դոլարը՝ մենք ստանում ենք մոտ 6,35 մլրդ դոլար պակաս գումար:

Այս հսկայական միջոցների նպատակային օգտագործման վերաբերյալ մանրամասն, պաշտոնական հաշվետվություն հասարակությունը մինչ օրս չի տեսել: Պաշտոնական բացատրության և միջազգային ինստիտուտների տվյալների միջև եղած հակասությունը կասկածի տակ է դնում իշխանության ֆինանսական քաղաքականության թափանցիկությունը: Իշխանությունները պետք է պատասխանեն հետեւյալ հիմնարար հարցերին՝ եթե պարտքի 8 միլիարդ դոլարն ամբողջությամբ չի օգտագործվել զինատեսակների գնման համար, ապա ո՞ւր են ուղղվել մնացած միջոցները: Ինչո՞ւ հասարակությունը տեղեկացված չէ այդ բազմամիլիարդանոց ծախսերի մասին»:

Latest

Արշակ Սրբազանն ի սկզբանե դիրքորոշում է հայտնել, որ այն հոդվածով, որով քրեական վարույթը նախաձեռնվել է, Սրբազանը չի կարող լինել տուժող։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը
«Ռազմական գնումների» հանելուկը. ո՞ւր է «անհետացել» 6,35 միլիարդ դոլարը». Լիա Սարգսյան
«Ես շատ նիհար եմ ու կոմպլեքսավորվում եմ կարճ հագնելուց».ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ փոխպետքարտուղարը շոկի է մատնել Փաշինյանին
Ուշադրություն․ Այսօր կլինեն հոսանքի պլանային անշատումներ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տեղեկացեք․ Այսօր նշված հասցեներում գազ չի լինելու
Քրեական պատասխանատվության խստացում առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքում. նոր փոփոխություններ
Հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա
Չամիչով թուրմ․ մաքրեք լյարդը