Հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա

Դեղակայունության դեմ պայքարի համաշխարհային արշավը այս տարի անցնում է «Գործենք հիմա. պաշտպանենք մեր ներկան, ապահովենք մեր ապագան» կարգախոսի ներքո և դրա հիմնական նպատակն է` բարձրացնել խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը հանրության շրջանում և խրախուսել տարբեր ոլորտների մասնագետներին և քաղաքականություն մշակողներին կիրառել առաջադեմ մոտեցումներ՝ դրա հետագա զարգացումն ու տարածումը կանխելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Դեղակայունության ժամանակ հակամանրէային դեղերը բակտերիաների, վիրուսների, սնկերի և մակաբույծների վրա չեն ազդում, որի հետևանքով դրանք դառնում են անարդյունավետ:

Ներկայումս դեղակայունությունը անվանում են նաև «Լուռ համաճարակ» և դրա կանխարգելումը պահանջում է միջոլորտային համագործակցություն` ապահովելով տարբեր մասնագետների համատեղ և արդյունավետ աշխատանքը «Մեկ առողջություն» գաղափարի շուրջ, որի հիմնական նպատակն է` դեղակայուն մանրէների տարածումը նվազագույնի հասցնել` հնարավորություն տալով ապագա սերունդներին ունենալ արդյունավետ հակամանրէային դեղեր:

«Հիշեք՝ հակաբակտերիալ դեղերը չեն բուժում վիրուսային հիվանդությունները՝ մրսածությունը, գրիպը։ Հակամանրէային դեղերի օգտագործումը պահանջում է գիտակցված մոտեցում ոչ միայն բուժաշխատողների, այլև յուրաքանչյուրիս կողմից։

Ի՞նչ անել

  • Հակաբակտերիալ դեղերը ընդունել միայն բժշկի նշանակմամբ:
  • Ձեզ նշանակված հակաբակտերիալ դեղը խորհուրդ չտալ ուրիշներին:
  • Չդադարեցնել հակաբակտերիալ դեղերը նշանակված ժամկետից շուտ, նույնիսկ եթե Ձեզ լավ եք զգում»,-նշված է հաղքրդագրության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Latest

Արշակ Սրբազանն ի սկզբանե դիրքորոշում է հայտնել, որ այն հոդվածով, որով քրեական վարույթը նախաձեռնվել է, Սրբազանը չի կարող լինել տուժող։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը
«Ռազմական գնումների» հանելուկը. ո՞ւր է «անհետացել» 6,35 միլիարդ դոլարը». Լիա Սարգսյան
«Ես շատ նիհար եմ ու կոմպլեքսավորվում եմ կարճ հագնելուց».ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ փոխպետքարտուղարը շոկի է մատնել Փաշինյանին
Ուշադրություն․ Այսօր կլինեն հոսանքի պլանային անշատումներ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տեղեկացեք․ Այսօր նշված հասցեներում գազ չի լինելու
Քրեական պատասխանատվության խստացում առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքում. նոր փոփոխություններ
Հակաբիոտիկները չեն ազդում վիրուսների վրա
Չամիչով թուրմ․ մաքրեք լյարդը